Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քրեակատարողական տարբեր հիմնարկներից հայտնաբերվել է 22 բջջային հեռախոս

Քրեակատարողական տարբեր հիմնարկներից հայտնաբերվել է 22 բջջային հեռախոս

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22։25-ի սահմաններում, տեղամասերից մեկի տարածքում հայտնաբերել են ներնետած 2 փաթեթ, որոնցում առկա էր 5 բջջային հեռախոս և 2 լիցքավորիչ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, սեպտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների արդյունքում ՀՀ ԱՆ «Հրազդան», «Վանաձոր», «Արթիկ» և  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր առմամբ հայտնաբերվել են 17 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 3 լիցքավորման սարք, 11 բաժանորդային քարտ, 5 ականջակալ, 3 wi-fi սարք և խաղաքարտի 2 տրցակ։

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am