Սպորտ

Արոնյանը հաղթեց աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ տուրում

1 րոպեի ընթերցում

Արոնյանը հաղթեց աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռուսական Խանտի-Մանսիսկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով առավելության հասավ Իրանի ներկայացուցիչ Փարհամ Մաղսուդլու նկատմամբ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սերգեյ Մովսեսյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Չինաստանից Դին Լիժենի հետ:

Աշխարհի Գավաթի խաղարկությունմ անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Աշխարհի Գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են4 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը և Փաշիկյանն արդեն իսկ լքել են պայքարը:

Մրցակիցները նախ երկու պարտիա կխաղան դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ:

Աշխարհի գործող գավաթակիրը Լևոն Արոնյանն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում