Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

Apple-ի կապիտալիզացիան նոր iPhone-ների շնորհանդեսից հետո գերազանցել Է 1 տրլն դոլարը


ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Apple ընկերության շուկայական կապիտալացումը սեպտեմբերի 11-ին վերստին գերազանցել Է մեկ տրիլիոն դոլարը՝ նոր iPhone սմարթֆոնների եւ այլ տեխնիկայի շնորհանդեսից հետո: Այդ մասին են, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում NASDAQ (ՆԱՍԴԱՔ) Էլեկտրոնային սակարանի կայքում զետեղված տվյալները:

Սեպտեմբերի 11-ի երեկոյան Apple-ի կապիտալիզացիան կազմել Է 1 տրիլիոն 10 միլիարդ 443 միլիոն դոլար: Ընկերության, որի կենտրոնակայանը գտնվում Է Քուփերթինոյում (Կալիֆոռնիա), բաժնետոմսերի արժեքը սակարկությունների փակման պահին հասել Է 223,6 դոլարի մեկ բաժնետոմսի դիմաց՝ ավելանալով 3,18 տոկոսով նախորդ օրվա ցուցանիշների համեմատությամբ:

Անցյալ տարվա աշնանն Apple-ը դարձել Էր Միացյալ Նահանգների առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալացումը գերազանցել Էր 1 տրիլիոն դոլարը:

Ավելի ուշ այն նվազել Է եւ վերջին ամիսներին տատանվում Էր 950 միլիարդ դոլարի սահմաններում: Սեպտեմբերի 10-ին Apple-ը ներկայացրել Է iPhone-ի, iPad պլանշետի եւ Apple Watch ժամացույցի նոր մոդելներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ