Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների:

Քննարկվել են Արցախ-Ֆրանսիա հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահն ընդգծել է, որ Արցախը շահագրգռված է Ֆրանսիայի հետ փոխգործակցության հետագա զարգացմամբ՝ այն համարելով մեր արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ