Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստան է արտահանձնվել ճանապարհային ոստիկանի սպանության մեղադրանքով 2001 թվականից հետախուզվողը

Հայաստան է արտահանձնվել ճանապարհային ոստիկանի սպանության մեղադրանքով 2001 թվականից հետախուզվողը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ուղեկցությամբ սեպտեմբերի լույս 7-ի գիշերը Մոսկվայից Երևան տեղափոխվեց Վաղարշապատում հաշվառված 48-ամյա մի տղամարդ, որը 2001 թվականից հետախուզվում էր սպանության, բանդիտիզմի և պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:


«Հետևողական աշխատանքի արդյունքում նախորդ տարվա սեպտեմբերին ոստիկանության ՔՀԳ վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողը թաքնվում է Ռուսաստանի Ռամենսկոյե քաղաքում։ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության գործընկերների հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ հետախուզվողը հայտնաբերվել ու ձերբակալվել էր։ Հայտնաբերումից մեկ տարի անց 48-ամյա տղամարդը արտահանձնվեց Հայաստան։

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ևս մեկ անգամ հաստատեցին, որ չբացահայտվող հանցագործություններ ու չհայտնաբերվող հետախուզվողներ չկան․ ամեն ինչ ժամանակի և հետևողական աշխատանքի հարց է»,- նշված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am