Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վալերիյ Օսիպյանը կրկին դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի հերթական հերթափոխին

Վալերիյ Օսիպյանը կրկին դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի հերթական հերթափոխին

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս հերթական անգամ տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից,  ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը ողջունել է սահմանապահ ոստիկաններին և մաղթել բարի ծառայություն՝ հատուկ ընդգծելով, որ նրանք իրենց խիզախությամբ ու պատրաստակամությամբ լրացնում են համակարգի բացերը։

 Ավանդույթի համաձայն մեկնելուց առաջ ոստիկանները երդվել են ու աղոթել: Օրհնության կարգին հաջորդել էր շարային երթը։
Հաջորդ օրը դիրքերից վերադարձան ոստիկանության զորքերի մեկ այլ զորամասի ծառայողները:

Վալերիյ Օսիպյանը նրանց շնորհակալություն էր հայտնել առաքելությունը պատվով իրականացնելու համար՝ շեշտելով, որ նրանց նվիրումն ու սրտացավությունը վարակիչ է։ Առաջին անգամ դիրքեր մեկնած ծառայողները պարգևատրվել էր պատվոգրերով: Հանդիսավոր արարողությունը եզրափակվել էր քայլերթով։ Վերջում Վալերիյ Օսիպյանը զրուցել էր ոստիկան-սահմանապահների ծնողների և հարազատների հետ՝ նրանց փոխանցելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալությունը՝ հայրենիքի նվիրյալ որդիներ դաստիարակելու համար։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am