Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԲՀԿ խմբակցության պատգամավորի նախագիծը հավանության արժանացավ

ԲՀԿ խմբակցության պատգամավորի նախագիծը հավանության արժանացավ

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի նախաձեռնությանը, որով առաջարկվում է հնարավորություն տալ, որ 14-ից ավելի անդամից բաղկացած խորհրդարանական խմբակցությունն ունենա ոչ թե 4 փորձագետ, այլ հինգ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է օրենսդրական նախաձեռնությունների մեծ քանակով և դրանից բխող մասնագիտական հմտություններ պահանջող աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ:

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է. «Հաշվի առնելով ԱԺ խմբակցությունների աշխատանքի արդյունավետության և նոր մասնագետների ներգրավմամբ խորհրդարանական աշխատանքների մասնագիտական որակը բարձրացնելու անհրաժեշտությունը, նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություններ չունի, սակայն նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման՝ տարեկան շուրջ 5 մլն դրամի չափով:

Միևնույն ժամանակ գտնում ենք, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը լիարժեք գնահատելու համար, նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ  անհրաժեշտ է ներկայացնել նաեւ վիճակագրական տվյալներ՝ իրավական ակտերի նախագծերի՝ նախորդ տարիների համեմատ գրանցված աճի վերաբերյալ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am