Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ համախառն միջազգային պահուստներն ավելացել են 11.3%-ով

ՀՀ համախառն միջազգային պահուստներն ավելացել են 11.3%-ով

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականի հունիս ամսվա դրությամբ ՀՀ համախառն միջազգային պահուստները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դրությամբ ավելացել են 11.3%-ով՝ կազմելով 2 մլրդ 216.3 մլն ԱՄՆ դոլար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է 2019թ-ի երկրորդ եռամսյակի դրությամբ ՀՀ միջազգային պահուստների կառուցվածքը:

Ընթացիկ տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ փոխարկելի արտարժույթով ակտիվների պահուստներն աճել են 11%-ով՝ կազմելով 2 մլրդ 204.7 մլն ԱՄՆ դոլար, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամում ՀՓԻ (հատուկ փոխառության իրավունք) պաշարներն աճել են 110%-ով՝ կազմելով 11.6 մլն ԱՄՆ դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]