Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բրիտանական խորհրդարանի խոսնակը վրդովված Է պատգամավորների աշխատանքը դադարեցնելու որոշումից

Բրիտանական խորհրդարանի խոսնակը վրդովված Է պատգամավորների աշխատանքը դադարեցնելու որոշումից

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի խոսնակ Ջոն Բերքոուն վրդովված Է վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ խորհրդարանի աշխատանքը Brexit-ի նախաշեմին կասեցնելու որոշումից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պարզից Էլ պարզ Է, որ խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու նպատակն Է՝ խորհրդարանին հնարավորություն չտալ քննարկելու Brexit-ը եւ կատարելու իր պարտքը՝ որոշելով երկրի ուղեգիծը: Խորհրդարանը փակելը կդառնա ժողովրդավարական գործընթացի եւ խորհրդարանականների՝ որպես ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների իրավունքների անարգում»,-ասված Է Բերքոուի հայտարարության մեջ: Վարչապետի որոշման վերաբերյալ կտրուկ հայտարարությամբ Է հանդես եկել ֆինանսների նախկին նախարար Ֆիլիպ Համոնդը: «Դա կոպիտ սահմանադրական խախտում Է՝ խորհրդարանին հնարավորություն չտալ կառավարությանը վերահսկել ազգային ճգնաժամի ժամանակ: Խորապես ոչ դեմոկրատական Է»,- գրել Է Համոնդը Twitter-ում:

Brexit կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջը հանդես Է եկեք կանխատեսմամբ, թե ինչ պետք Է սպասել մոտ ժամանակներս:

«Կառավարության այսօրվա հայտարարությունն ամենայն հավանակությամբ կբերի (վարչապետի) վստահության շուրջ քվեարկության, մեծացնում Է համընդհանուր ընտրությունների անցկացման հավանականությունը եւ Brexit-ի կողմնակիցներին ներկայացվում Է որպես դրական իրադարձություն»,-Ֆարաջը գրել Է Twitter-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am