Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը միջուկային համակարգեր Է մշակելու տիեզերքը հետազոտելիս

ԱՄՆ-ը միջուկային համակարգեր Է մշակելու տիեզերքը հետազոտելիս

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները տիեզերական միջուկային համակարգեր կմշակի եւ կօգտագործի տիեզերական տարածության հետազոտման ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ օգոստոսի 20-ին Սպիտակ տան կողմից տարածված հուշագրում:

«Տիեզերական միջուկային համակարգերն անվտանգ եւ կայունորեն օգտագործելու ունակությունը կենսականորեն կարեւոր Է տիեզերքում ԱՄՆ-ի գերիշխող դիրքի պահպանման եւ զարգացման համար,- նշված Է փաստաթղթում:- Միացյալ Նահանգների կողմից տիեզերական միջուկային համակարգերի գործարկման համար դաշնային կառավարությունը պետք Է ապահովի անվտանգության վերլուծության խիստ գործընթացներ, որոնք մշակված լինեն ռիսկի գործոնի եւ (ապարատի) արձակման թույլտվության (տրման) հաշվառմամբ»:

Սույն հուշագիրը, պարզաբանել են Սպիտակ տանը, լրացուցիչ տեղկատվություն Է ներկայացնում «տիեզերական միջուկային համակարգերով տիեզերական ապարատների արձակման» ընթացակարգի վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am