Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ուկրաինան եւ Իսրայելը պայմանավորվել են ընդլայնել ազատ առեւտրի գոտին

Ուկրաինան եւ Իսրայելը պայմանավորվել են ընդլայնել ազատ առեւտրի գոտին

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան եւ Իսրայելը պայմանավորվել են ընդլայնել երկու երկրների միջեւ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը եւ բարձրտեխնոլոգիական զարգացման կենտրոններ բացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրս»-ը, հայտնել Է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն՝ օգոստոսի 19-ին ելույթ ունենալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո անցկացված ճեպազրույցում:
«Մենք ընդունեցինք երկու որոշում՝ անհապաղ սկսել ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի ընդլայնումը, որը կհամալրվի ծառայությունների ոլորտով»,-ասել Է Իսրայելի վարչապետը, որը երկօրյա պաշտոնական այցով գտնվում Է Ուկրաինայում:
Նաթանյահուն նշել Է, որ բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են բարձրտեխնոլոգիական զարգացման կենտրոններ բացել իրենց մայրաքաղաքներում: «Այսինքն՝ մենք ընդլայնում ենք ազատ առեւտրի գոտին եւ ինովացիոն կենտրոններ բացում երկու մայրաքաղաքներում: Այս կերպ մենք համատեղ ներդրումներ կանենք այստեղ՝ Ուկրաինայում»,-հավելել Է վարչապետը:
Ուկրաինան եւ Իսրայելը ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրն ստորագրել են 2019 թվականի սկզբին: Գերագույն ռադան փաստաթուղթը վավերացրել Է հուլիսի 11-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am