Տնտեսություն

Կոտայքի մարզի ջերմոցային տնտեսությունը մինչև տարվա վերջ կավելանա 18 հա-ով

2 րոպեի ընթերցում

Կոտայքի մարզի ջերմոցային տնտեսությունը մինչև տարվա վերջ կավելանա 18 հա-ով

ԾԱՂԿԱՁՈՐ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կոտայքի մարզում ներկայումս վերահողերից միայն 50 տոկոսն է մշակվում։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը,Ծաղկաձորում«Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի»ներդրումային-բիզնես համաժողովի ընթացքումայս մասին ասաց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

Պետրոսյանը մարզի կարևորագույն ոլորտներից է համարում գյուղատնտեսությունը։ Նրա խոսքով՝ գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 150 հազար հա, որից վարելահող է կազմում 38 հազար հա։

« Մարզում ունենք գյուղատնտեսական մթերքներ մշակող 35 կազմակերպություններ։ Կոտայքի մարզում այսօր գործում են ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ջերմոցային տնտեսություններ՝ շուրջ 92 հա տարածքով։ 2019 թվականի ավարտին այդ տնտեսությունների տարածքները կավելանան ևս 18 հա-ով չորս բնակավայրերում»,- ասաց Պետրոսյանը։

Ըստ մարզպետի՝ անանսապահությունը մարզում նույնպես համարվում է առաջատար ճյուղերից մեկը, որն ավելի զարգացած է բարձրադիր համայնքներում։

«Մարզում արտադրվում է Հանրապետության անասնապահական մթերքների շուրջ 7,6 տոկոսը։ Հիմնական ուղղությունը կաթնամթերքի և մսամթերքի արտադրությունն է։ Մարզում գործում են անասնաբուծական մթերքների վերամշակման ավելի քան 15 մասնագիտացված ընկերություններ։ Կոտայքում են գտնվում նաև Հանրապետության խոշորագույններից համարվող 3 թռչնաբուծական ֆաբրիկաներ»,- եզրափակեց Պետրոսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում