Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ռուսթավի-2»-ի տնօրենը հայտարարել Է, որ ոչ ոք ընկերությունը ձեռք բերելու ցանկություն չի հայտնել

«Ռուսթավի-2»-ի տնօրենը հայտարարել Է, որ ոչ ոք ընկերությունը ձեռք բերելու ցանկություն չի հայտնել

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռուսթավի-2» վրացական հեռուստաընկերությունը ձեռք բերելու ցանկություն, որը դրա նոր սեփականատեր Կիբար Խալվաշին վաճառքի Է հանել պարտքերի պատճառով, ոչ ոք չի հայտնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Պաատա Սալիան: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ավելի վաղ ուժի մեջ Է թողել ընդդիմադիր հեռուստաընկերությունը նրա նախկին սեփականատիրոջը՝ Խալվաշիին, հանձնելու եւ նրա «Պանորամա» ընկերության մասին Վրաստանի Գերագույն դատարանի որոշումը:

Հայտնի Է, որ Խալվաշին պաշտպանում Է իշխանություններին: Օգոստոսի 12-ին Խալվաշին ասել Է, թե պարզվել Է, որ հեռուստաընկերությունն ավելի քան 24 մլն դոլարի չափով պարտքեր ունի, դրա համար Էլ ինքն այն վաճառում Է: Դրա հետ մեկտեղ նա պատրաստ Է հեռուստաընկերությունը վաճառել բոլորին, բացի Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիից: «Առայժմ ոչ ոք ցանկություն չի հայտնել: Բոլորին հայտնի Է, որ պայմանն այն Է, որ մրցույթը պետք Է բաց լինի: Օգոստոսի 19-ին լրանում Է մեկշաբաթյա ժամկետը, հետեւաբար մենք հետագա որոշումներ կընդունենք»,- հայտարարել Է Սալիան լրագրողներին: Նրա խոսքով՝ հազիվ թե Խալվաշին մրցույթի ժամկետը երկարացնելու որոշում ընդունի: Նա հավելել Է, որ հաջորդ սեզոնին նախապատրաստվելու աշխատանքները պետք Է սկսվեն կարճ ժամկետում: Սալիան չի բացառում, որ եթե ցանկացողներ չհայտնվեն, Խալվաշին կսկսի ֆինանսական ռեսուրսներ փնտրել իր ուժերով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am