Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Սեպտեմբեր

Microsoft-ը խոստովանել Է, որ գաղտնալսել Է օգտատերերի ձայնային հաղորդումները


ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Microsoft կորպորացիան խոստովանել Է, որ գաղտնալսում Է եւ գրանցում Skype-ի եւ Cortana ձայնային օգնականի օգտատերերի խոսակցությունների առանձին ձայնագրություններ, հայտնել Է Motherboard-ը: Այժմ այդ մասին հաղորդվում Է ընկերության գաղտնիության նորացված քաղաքականության մեջ եւ նրա վեբ-Էջերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գաղտնալսման փաստը ընկերությունը որոշել Է հաստատել Motherboard-ի նյութից հետո: Դրանում ասված Էր, որ Microsoft-ը կողմնակի աշխատակիցներին ուղարկում Էր օգտատերերի խոսակցությունների ձայնագրությունները, որոնք բովանդակել են այդ թվում ընկերության սպասարկյալների անձնական տվյալները: Այդ ձայնագրությունները վերծանվել են ու թարգմանվել:

«Մենք գիտակցում Էինք, որ այդ աշխատանքը կարող ենք անել ավելի լավ եւ ուղղակիորեն նշել, որ մեր աշխատակիցները կամ պարտավորագրով աշխատողները երբեն ուսումնասիրում են այդ տվյալները»,- հայտարարել Է Microsoft-ի ներկայացուցիչը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ