«Լիվերպուլ»-ը՝ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր
01:45, 15 Օգոստոս 2019
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Լիվերպուլ»-ը դարձավ ֆուտբոլի ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սուպերգավաթի եզրափակիչում մրցեցին անգլիական երկու ակումբ՝ «Լիվերպուլ»-ը և «Չելսի»-ն: Հանդիպման առաջին կեսի 36-րդ րոպեին «Չելսի»-ն Ժիրուի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ: Երկրորդ կեսի մեկնարկին Մանեն հավասարեցրեց հաշիվը: Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Լրացուցիչ ժամանակում թիմերը փոխանակեցին մեկական գոլ՝ 2:2: Ամեն ինչ որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի շնորհիվ. առավել դիպուկ էին «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստները` 5:4:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում