Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Դեկտեմբեր

Դիեգո Ֆորլանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Դիեգո Ֆորլանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի ազգային հավաքականի և «Ատլետիկո Մադրիդ»-ի նախկին հարձակվող Դիեգո Ֆորլանն ավարտում է կարիերան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է AS-ը, այս մասին Ֆորլանը հայտարարել է «Պենյարոլ» թիմի հետ բանակցությունները հաջողությամբ չպսակվելուց հետո:

«Շատ բարդ որոշում էր։ Ինչքան էլ չէի ցանկանում գա այդ պահը, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ դա անխուսափելի է, մի օր ստիպված ես ավարտել պրոֆեսիոնալ կարիերան և դադարել ֆուտբոլ խաղալ։ Վերջերս ես հետաքրքիր առաջարկ ստացա, բայց արդարացում էի փնտրում, որպեսզի չտամ համաձայնությունս։ Տարիների ընթացքում ես ավելի քմահաճ եմ դարձել։ Հիանալի կլիներ կարիերան ավարտել «Պենյարոլում», սակայն դա տեղի չունեցավ, և բանակցությունները հաջողությամբ չպսակվեցին»,- ասել է Ֆորլանը:

Դիեգո Ֆորլանը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2018 թ. մայիսին Հոնկոնգի «Կիտչի» ակումբի կազմում:

2011 թ. Ուրուգվայի հավաքականի կազմում Դիեգո Ֆորլանը նվաճել է Ամերիկայի գավաթը, 2009/10 մրցաշրջանում «Ատլետիկո Մադրիդ»-ի կազմում դարձել է Եվրոպա լիգայի, իսկ 2010 թ. ՈւԵՖԱ սուպերգավաթի հաղթող: Կարիերայի ընթացքում մի շարք թիմերի կազմերում հաղթել է տարբեր մրցաշարերում և արժանացել անհատական մրցանակների:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ