Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը չի ընդունի Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվելիք միայնակ գործողությունները

ԱՄՆ-ը չի ընդունի Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվելիք միայնակ 
գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ընդունի Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվելիք որևէ միայնակ գործողություն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվամիջոցը:

Մարկ Էսպերը հայտարարել է նաև, որ իրենք հույս ունեն Թուրքիայի հետ Սիրիայի հյուսիսային շրջանների հետ կապված համաձայնության գալ:

Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում, «անվտանգ գոտի» ստեղծելու մասին 2013 թվականին առաջին անգամ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում: Ըստ այդ ծրագրի՝ Սիրիայում տեղի ունեցող բախումների պատճառով երկիրը լքող սիրիացիների համար կստեղծվի մի տարածք, որտեղ կապահովվի նրանց անվտանգությունը: Այդ տարածքից պետք է հեռացվեն Քրդական աշխատավորական կուսակցության և մյուս նմանատիպ կազմավորումների զինյալները: Թուրքական կողմը նախապես պահանջում էր, որ անվտանգ գոտին ունենա 30-40 կմ լայնություն և 460 կմ երկարություն: Սակայն, աստիճանաբար զիջումների գնալով, պահանջում է 30-35 կմ լայնություն և մոտ 400 կմ երկարություն:

ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև անվտանգ գոտու թեմայով բանակցություններ տեղի են ունեցել հուլիսի 23-ին, երբ Թուրքիա էր ժամանել Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին: Այդ ժամանակ ամերիկյան կողմի՝ անվտանգ գոտու 5-14 կմ լայնություն ունենալու առաջարկը մերժվել էր Թուրքիայի կողմից:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյը օգոստոսի 2-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնության չհասնելու դեպքում Թուրքիան ստիպված կլինենք միայնակ ստեղծել անվտանգ գոտին:

Անկարայում օգոստոսի 5-ին սկսվել են Սիրիայի հյուսիսային շրջաններում անվտանգ գոտի ստեղծելու վերաբերյալ թուրք-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am