Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

ԵԱՏՀ-ն ԵԱՏՄ ներկրվող գյուղտնտապրանքների առանձին տեսակների տարիֆային քվոտաներ Է սահմանել 2020-ի համար

ԵԱՏՀ-ն ԵԱՏՄ ներկրվող գյուղտնտապրանքների առանձին տեսակների տարիֆային քվոտաներ Է սահմանել 2020-ի համար


ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հուլիսի 31-ին քննարկել Է հարցեր, որոնք վերաբերում են մաքսային-տարիֆային կարգավորման, միջազգային համագործակցության, տնտեսության թվայնացման, վիճակագրության, հանրային իրավունքի, Եվրասիական տնտեսական միության երկրների ներքին շուկայի գործառման ոլորտներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵԱՏՀ-ի մամուլի ծառայության՝ օգոստոսի 1-ին տարածված մամուլի տեղեկագրում:
ԵԱՏՀ-ի կոլեգիան ԵԱՏՄ ներկրվող գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների տարիֆային քվոտաներ Է սահմանել 2020 թվականի համար: Այդ կապակցությամբ Հայաստանը տեղեկացրել Է 2020 թվականի համար տարիֆային քվոտաների սահմանման անհրաժեշտության բացակայության մասին:
ԵԱՏՀ-ի կոլեգիայի որոշմամբ նախատեսված Է, որ անդամ պետությունները տարիֆային քվոտաների ծավալներն արտաքին առեւտրական գործունեության մասնակիցների միջեւ կբաշխեն ազգային օրենսդրությանը համապատասխան: Նրանց լիազոր մարմիններն արտադրանքի ներմուծման թույլատրագրեր կտրամադրեն սահմանված տարիֆային քվոտաների շրջանակում:
Սահմանված տարիֆային քվոտաների շրջանակում երրորդ երկրներից գյուղտնտեսական արտադրանքի ներկրումը թույլատրվում Է ներմուծման մաքսատուրքերի ավելի ցածր դրույքներով, քան Միասնական մաքսային տարիֆի դրույքներն են:
Կոլեգիան հավանություն Է տվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության միջեւ փոխըմբռնման հուշագրին:
Մի շարք ընդհանուր գործընթացներ են գործարկվել մաքսային կարգավորման ոլորտում: Դրանք ապահովում են մաքսային ներկայացուցիչների, ժամանակավոր պահման պահեստների սեփականատերերի, մաքսային պահեստների տերերի եւ մաքսային փոխադրողների ընդհանուր ռեեստրների ձեւավորումը, վարումը եւ օգտագործումը: Կոլեգիայի համապատասխան կարգադրություններն ընդունվել են ԵԱՏՄ-ի ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման համար:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am