Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Օգոստոս

Լեոնարդո դի Կապրիոն եւ Բրեդ Փիթը չեն մրցակցի «Օսկար»-ի համար. Variety


ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ… Հոլիվուդում» նոր ֆիլմում Լեոնարդո դի Կապրիոյի խաղացած դերը կնշվի գլխավոր, իսկ Բրեդ Փիթինը՝ երկրորդ պլանի: Այս ենթադրությունը հուլիսի 31-ին արել Է Variety հանդեսը՝ հղում անելով Կինոարվեստների ամերիկյան ակաեմիայի մի աղբյուրի:

«Սա Բրեդի բոլոր աշխատանքներից լավագույնն Է, սակայն ֆիլմի ամբողջ ֆաբուլան կառուցվում Է Ռիք Դալթոնի (որին մարմնավորում Է դե Կապրիոն) շուրջը»,-հանդեսը մեջբերել Է Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի անդամներից մեկի կարծիքը:

Ընդ որում՝ հանդեսը նշել Է, որ երկու դերասաններն Էլ խաղում են կարեւորությամբ մոտավորապես հավասար դերեր եւ «Օսկար»-ի հավակնելու շանսեր ունեն տղամարդու առաջին պլանի լավագույն դերի համար: Լեոնարդո դի Կապրիոն մարմինավորում Է հոլիվուդյան «աստղին»՝ դերասան Ռիք Դալթոնին, իսկ Բրեդ Փիթը՝ նրա դուբլյորին՝ Քլիֆ Բութին: Գործողությունը ծավալվում Է 1969 թվականին Լոս Անջելեսում այն իրադարձությունների ֆոնին, որոնք կապված են Չառլզ Մենսոնի հրոսակախմբի եւ ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջ՝ դերասանուհի Շերոն Թեյթի սպանության հետ: Բացի Լեոնարդո դի Կապրիոյից եւ Բրեդ Փիթից, ֆիլմում նկարահանվել են նաեւ այլ հայտնի դերասաններ՝ Մարգո Ռոբին, Ալ Պաչինոն, Կուրտ Ռասելը, Թիմոթի Օլիֆանթը, Դաքոթա Ֆանինգը եւ Լյուք Փերին: 56-ամյա Տարատինոն համաշխարհային փառք Է ձեռք բերել 1994 թվականին «Քրեական ընթերցվածք» կինոնկարի թողարկումից հետո: Նրա աշխատանքների թվում են՝ «Կատաղած շները» (1992 թ.), «Սպանել Բիլին» (2003 թ.), «Սպանել Բիլին 2» (2004 թ.), «Ազատագրված Ջանգոն» (2012 թ.) ֆիլմերը: Նրա վեց ժապավեններ տեղ են գտել FHM հանդեսի վարկածով «բոլոր ժամանակների ու ժողովուրդների 100 լավագույն ֆիլմերի» ցուցակում: 24 անվանակարգում «Օսկար»-ի 92-րդ մրցանակաբաշխությունը կկայանա 2020 թվականի փետրվարի 9-ին Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ