Քաղաքականություն

ՀՀ Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակմանը կմասնակցեն նաև Արցախի փորձագետները

1 րոպեի ընթերցում

ՀՀ Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակմանը կմասնակցեն նաև Արցախի փորձագետները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի կողմից Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակմանը կմասնակցեն նաև Արցախից հրավիրված փորձագետները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հուլիսի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Անվտանգության միջավայրը միասնական է, և հաշվի առնելով այդ հանգամանքը, անհրաժեշտություն կա, որ համատեղ մտածենք այն բոլոր սպառնալիքների մասին, որոնք գոյություն ունեն, և մենք կարողանանք ֆիքսել այդ սպառնալիքները, և հասկանանք, թե ինչպես ենք կարողանալու քայլեր ձեռնարկել այդ սպառնալիքները չեզոքացնելու համար»,- ասաց Գրիգորյանը:

Նա ասուլիսի ընթացքում նշել է, որ անհրաժեշտ է ձևավորել մի փաստաթուղթ, որը կլինի ճկուն և կարձագանքի մեր երկրում, տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող զարգացումներին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում