Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԽ քարտուղարն անդրադարձավ հակասություններ սերմանող ուժերի մասին վարչապետի հայտարարությանը 

 ԱԽ քարտուղարն անդրադարձավ հակասություններ սերմանող ուժերի մասին 
վարչապետի հայտարարությանը 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված այն հայտարարությանը, թե Արցախում կան ուժեր, որոնք փորձում են հակասություններ սերմանել Հայաստանի և Արցախի միջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուլիսի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսում Գրիգորյանը նշեց, որ անվտանգության կառույցները զբաղվում են այդ ուժերին հայտնաբերելով:

«Այս հարցը, բնականաբար, մեր օրակարգում է: Ուշադիր հետևում ենք բոլոր գործընթացներին, փորձում ենք այնպես անել, որ հնարավորինս բացառենք որևէ նման ուղղությամբ զարգացումը: Եվ այս պահին բանակն ու անվտանգության ուժերն ամբողջովին պատրաստ են իրենց առջև դրված ցանկացած առաջադրանքի, և կարծում եմ` այս պահին այդ սպառնալիքը մինիմումի է հասցված»,- ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ Երևան-Ստեփանակերտ հարաբերություններն այս պահին շատ լավ վիճակում են: «Որոշ խնդիրներն արդեն անցյալում են: Շուտով Ստեփանակերտում կայանալու են համահայկական խաղերը, և ևս մեկ անգամ կարողանալու ենք ֆիքսել, որ հարաբերությունները նորմալ են»,- ասաց Գրիգորյանը:

Մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի ժողովրդին կոչ արեց միանշանակ և աներկբա ոչ ասելմերժել բոլոր այն ուժերինորոնց գործունեությունն ուղղված է մեր ժողովրդի երկու հատվածների միջև հակասություններ սերմանելուն

«Արցախի ժողովրդին կոչ եմ անում աջակցել միայն այն ուժերինորոնք հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի եւ նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից: Ակնհայտ էոր կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժերորոնք փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձեւըայն է՝ տարաձայնություններհակասություններ եւ նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի և Հայաստանի ժողովրդի միջեւ՝ «Բաժանիրոր տիրես» տրամաբանությամբնախկինում իրենց կողմից թույլ տրված կոռուպցիոն հանցագործությունները կոծկելուարդարացնելու նպատակով: Չնայած բոլորիս ակնհայտ էոր մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժելբայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության և անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար»,- նշել է վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am