Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նիդեռլադներում ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել

Նիդեռլադներում ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլադներում հուլիսի 24-ին  ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Նիդերլանդների թագավորական ինստիտուտը:

Տեղական ժամանակով ժամը 15:00-ին Հյուսիսային Բրաբանդ մարզի Գիլզե-Ռեյեն գյուղում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 38,8 աստիճան: Նախորդ ռեկորդը գրանցվել էր 1944թ. օգոստոսի 23-ին՝ 38.6 աստիճան:

Հուլիսի 23-ին Համաշխարհային օդերևույթաբանական կազմակերպությունը հայտնել է, որ եվրոպական մի շարք երկրներում, մասնավորապես, Գերմանիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում սպասվում է  մինչեւ 40 աստիճան ջերմաստիճան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am