Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Լինկոլն Ռեդ Իմպս»-ի մարզիչն «Արարատ-Արմենիա»-ին ուժեղ և արագ թիմ է համարում

«Լինկոլն Ռեդ Իմպս»-ի մարզիչն «Արարատ-Արմենիա»-ին ուժեղ և արագ թիմ է համարում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպս»-ի գլխավոր մարզիչ Վիկտոր Աֆոնսոյի կարծիքով Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում իրենց մրցակից «Արարատ-Արմենիա»-ն ուժեղ և կազմակերպված թիմ է համարում:

««Արարատ-Արմենիա»-ին ուժեղ և արագ թիմ է, որը գիտի ինչ է անում: Բայց մենք ամեն ինչ անելու ենք Ջիբրալթար լավ արդյունքով վերադառնալու համար:  Սակայն ինչպես ամեն թիմ, այնպես էլ հայկական ակումբն ունի իր ուժեղ և թույլ կողմերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աֆոնսոն:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն կմրցի Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպս»-ի հետ: Հանդիպումը կկայանան հուլիսի 23-ին ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am