Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վերակնքում են չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշմամբ հիվանդների բուժման պայմանագրերը

Վերակնքում են չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշմամբ 
հիվանդների բուժման պայմանագրերը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը վերակնքում է հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշմամբ հիվանդների ճառագայթային բուժման այն պայմանագրերը, որոնք կնքվել են մինչև հուլիսի 4-ը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Առողջապահության նախարարությունից:

ԱՆ-ն այս պահին զբաղվում է իրավական կարգավորումներով։

Հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել կառավարության որոշման փոփոխությունը, ըստ որի նշված բուժումը պետք է տրամադրվի անվճար, սակայն եղել են պայմանագրեր, որոնք կնքվել են մինչ այդ փոփոխությունը:

«Վճարովի պայմանագրերը, որոնք մինչ այդ էին կնքվել, արդեն իսկ վերակնքման փուլում են, այսինքն՝ գումարը գանձվելու է մինչև հուլիսի 4-ը փաստացի կատարված աշխատանքի համար, իսկ հուլիսի 4-ից հետո կատարված բոլոր աշխատանքներն իրականացվելու են պետական պատվերով և պացիենտներից գումար չի գանձվելու»,- նշված է հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am