Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պետությունը կֆինանսավորի բռնության ենթարկված կանանց աջակցության նախատեսված 2 ապաստարան

Պետությունը կֆինանսավորի բռնության ենթարկված կանանց աջակցության 
նախատեսված 2 ապաստարան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը նախատեսում է 2020 թվականից սկսած ֆինանսավորել բռնության ենթարկված կանանց աջակցության համար նախատեսված 2 ապաստարան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Ապաստարանների առումով մենք ունենք խնդիր, սակայն այս պահին չկա որևէ ապաստարան, որը ստանում է պետական աջակցություն: Հույս ունեմ, որ 2020 թվականից մեր բյուջեից կլինի 2 ապաստարանի ֆինանսավորում»,- նշեց նախարարը և հավելեց, որ մասնագետները պետք է ասեն, թե ինչ ծառայություն կմատուցեն ապաստարանները, քանի որ բռնության ենթարկվածներից յուրաքանչյուրի պատմությունն անհատական է:

Նրա խոսքով՝ կնոջ անվտանգ միջավայրում ապրելու, ինչպես նաև տնտեսապես անկախ լինելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պետք է փորձի լուծել նրա ինքնուրույնության հարցը:

Բաթոյանը կարևորեց նաև, որ բռնության ենթարկված կինը որոշ ժամանակ անց պետք է կարողանա ինքնուրույն  ու ապահով կյանք վարել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am