Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Օգոստոս

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում անցկացվեց բարբառներին նվիրված փառատոն


 ԳԱՎԱՌ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետարանը  արդեն  10 տարի է, ինչ  անցկացնում է «Հայրենի եզերք» խորագրով  «Բարբառների երկխոսություն»  մարզային մրցույթ- փառատոնը, որն աշխուժություն է առաջացրել հատկապես աշակերտության շրջանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի  վարչությունից, Գեղարքունիքի երկրագիտական    թանգարանում  անցկացվեց «Բարբառների երկխոսություն» մարզային  մրցույթ-փառատոնը, որին մասնակցեցին փառատոնի տարածքային փուլի 20 հաղթողները:

Ժյուրին ղեկավարում էր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը: Բանահյուսական նյութի ընտրությունն ազատ էր, այն պատմվում  էր բացառապես բարբառով, 3-5 րոպե տեւողությամբ:     

Մրցույթ-փառատոնի հաղթողներ ճանաչվեցին Գագարինի միջնակարգ դպրոցի աշակերտ Անի Վահանյանը՝ 1-ին մրցանակ,  Լճաշենի միջնակարգ դպրոցի աշակերտ Սպարտակ Պետրոսյանը՝ 2-րդ մրցանակ, Սարուխանի  թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտ Սերինե Գարգրցյանը՝ 2-րդ մրցանակ,Գանձակ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտ Սրբուհի Վարդանյանը՝ 3-րդ մրցանակ, Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտ  Պայծառ  ԱվետիսյանըԳավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտներ Նարեկ և  Ժիրայր Մելքոնյանները՝ 3-րդ մրցանակ: Լավագույն մասնակցության համար հաղթող են ճանաչվել  Հայրավանքի միջնակարգ եւ Սեւանի թիվ 1 հիմնական դպրոցները:

Մրցույթ-փառատոնի հաղթողներն ու բոլոր մասնակիցները ստացան ՀՀ Գեղարքունիքի մարզպետի անունից հավաստագրեր, գրքեր, հուշանվերներ եւ մասնակիցների նկարներով բուկլետներ: Խրախուսվեցին նաեւ ակտիվ մասնակցություն ցուցաբերած Հայրավանքի միջնակարգ ու Սեւանի թիվ 1 հիմնական   դպրոցները:

Ժյուրիի նախագահ Վիկտոր Կատվալյանն արժեւորեց բարբառների պահպանումն ու տարածումը  եւ շեշտեց, որ բարբառները փրկելու համար նմանատիպ միջոցառումներ հաճախակի պիտի կազմակերպվեն, որպեսզի մեր լեզվի հարստության մի մասը կազմող բարբառները շարունակեն հարատեւել:

Խոսրով Խլղաթյան




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ