Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եվրո-2019-ի մեկնարկում ֆուտբոլի Մ19 տարեկանների ընտրանին պարտվեց Իսպանիայի թիմին

Եվրո-2019-ի 
մեկնարկում ֆուտբոլի Մ19 տարեկանների ընտրանին պարտվեց Իսպանիայի թիմին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության A խմբի առաջին խաղում Հանրապետական մարզադաշտում, մրցելով Իսպաիայի հետ, պարտվեց 1:4 հաշվով:

«Արմենպրես» հաղորդմամբ՝  մեկնարկային րոպեներին ակնհայտ էր, որ Հայաստանի ընտրանին գործելու է երկրորդ համարով և շեշտը կդնի հնարավոր հակագրոհների վրա: Արթուր Ոսկանյանի սաների գործողություններում ակնհայտ զգուշավորություն կար: Իրար հաջորդող գրոհներից մեկը 33-րդ րոպեին եզրափակվեց գոլով: Եվրո-2019-ի առաջին գնդակը խփեց և Իսպանիայի ընտրանուն առաջ մղեց Խանդրո Օրելանան:

Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի հավաքականը կարողացավ օգտագործել իրեն ընձեռված հնարավորությունը: Ստանդարտ դիրքի խաղարկումից հետո Իսպանիայի ընտրանու դարպասապահը գնդակը բաց թողեց ձեռքից, և դրան առաջինը հասած Արսեն Եղիազարյանը (51-րդ րոպե) հավասարեցրեց հաշիվը: Իսպանիան բաց թողած գնդակից հետո նորից տիրեց նախաձեռնությանը և 58-րդ րոպեին Խուան Միրանդան կրկին առաջ մղեց իր թիմին:

Վերջիններից շատ ժամանակ չպահանջվեց երրորդ գոլը խփելու համար: 64-րդ րոպեին Ալեխանդրո Մարկեսը տուգանային հրապարակում ճիշտ տեղում հայտնվելով՝ գլխով գնդակն ուղարկեց Հայաստանի դարպասը: Հանդիպման ավելացված րոպեներին իսպանական թիմը խփեց 4-րդ գնդակը: Աչքի ընկավ Վիկտոր Մոլյեխոն: Ի վերջո, հանդիպումն ավարտվեց 4։1 հաշվով՝ հօգուտ Իսպանիայի:

Հանդիպմանը մարզադաշտում հետևում էին 10 200  երկրպագու:

A խմբի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը հուլիսի 17-ին կխաղա Իտալիայի հետ (Հանրապետական մարզադաշտ,  ժամը 21:00-ին), իսկ Պորտուգալիան ուժերը կչափի Իսպանիայի հետ («Բանանց» մարզադաշտում):

 Վարվառա Հայրապետյան 

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am