Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իսրայելի դեսպանը հեռանկարային է համարում բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ-ի հետ համագործակցությունը

Իսրայելի դեսպանը հեռանկարային է համարում բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ-ի 
հետ համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Իսրայելի դեսպան  Էլիավ Բելոցերկովսկին հեռանկարային է համարում Հայաստանի և Իսրայելի բարձր տեխնալագիաների ընկերությունների միջև համագործակցությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանը նման տեսակետ հայտնեց Երևանում Իսրայելի անկախության 71-րդ տարեդարձի կապակցության կազմակերպված ընդունելությանը լրագրողների հետ զրույցում:

«Համագործակցության մի շարք ոլորտներ կան: Իմ կարծիքով՝ առաջին համագործակցության ոլորտը գիտելիքի արդյունաբերության զարգացումն է, այլ բառով՝բարձր տեխնոլոգիաների ընկերությունների միջև համագործակցությունը,որ նրանք կիսվեն իրենց փորձով: Կարծում եմ, որ սա ամենահեռանկարայինն է ապագայի համար»,- ասաց դեսպանը:

Նա նշեց, որ համագործակցության պլաններ ունեն կրթության  ոլորտում, որ խելացի հայ ուսանողները սովորեն Իսրայելում: Ծրագրեր ունեն նաև առողջապահության համագործակցության ոլորտում՝ հայ բժիշկներին վերապատրաստումների համար Իսրայել ուղարկելու: Դեսպանը շեշտեց, որ անհամբեր սպասում են դրանց իրագործմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]