Տնտեսություն

ԵԱՏՀ-ն պատրաստ Է պաշտպանել ԵԱՏՄ-ի միասնական ռեյտինգային գործակալության ստեղծման նախաձեռնությունը. Տիգրան Սարգսյան

2 րոպեի ընթերցում

ԵԱՏՀ-ն պատրաստ Է պաշտպանել ԵԱՏՄ-ի միասնական ռեյտինգային գործակալության ստեղծման նախաձեռնությունը. Տիգրան Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ակնկալում Է Եվրասիական տնտեսական միության հետաքրքրությունը անդամ հինգ երկրների միասնական ռեյտինգային գործակալության ստեղծման նկատմամբ եւ պատրաստ Է պաշտպանել այդ նախաձեռնությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Մենք սպասում ենք, որ նախաձեռնողները մեզ կտրամադրեն իրենց գաղափարները:

Որպես նման նախաձեռնող կարող Է հանդես գալ, օրինակ, ռեյտինգային գործակալությունը, որը ցանկանում Է ընդլայնվել եւ դառնալ Եվրասիական ռեյտինգային գործակալություն, կամ դա կարող Է լինել տարբեր երկրների գոյություն ունեցող ռեյտինգային գործակալությունների միավորում»,-ասել Է նա՝ պատասխանելով ԵԱՏՄ-ի ռեյտինգային գործակալությունների փոխադարձ ճանաչման կամ միասնական գործակալության ստեղծման հնարավորությանը վերաբերող հարցին: «Բայց ամենագլխավորն այստեղ այն Է, որ այդ հետաքրքրությունը դրսեւորի բիզնեսը: Այստեղ անձամբ ինձ համար գերակա Է, որ այդ նախաձեռնությունը բխեր նրանից: Եթե հայտնվեն ռեյտինգային գործակալություններ, որոնք համաձայնության կգան միմյանց միջեւ եւ կհայտարարեն, որ իրենք պատրաստ են նման ծառայություններ մատուցել ԵԱՏՄ-ի տարածքում, ապա մենք կպաշտպանենք նրանց»,- հավելել Է Սարգսյանը, նշելով, որ առայժմ հանձնաժողովը նման դիմումներ չի ստացել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում