Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գորայք համայնքում հունիսի 30-ին նշանակվել են նոր ընտրություններ. դատարանն անվավեր էր ճանաչել նախորդ արդյունքները

 Գորայք համայնքում հունիսի 30-ին նշանակվել են նոր ընտրություններ. դատարանն 
անվավեր էր ճանաչել նախորդ արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Գորայք խոշորացված համայնքում հունիսի 30-ին նշանակվել են նոր տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գորայք համայնքի ղեկավարի թեկնածուի պաշտպան Գևորգ Մկրտչյանը՝ նշելով, որ ՀՀ վարչական դատարանը անվավեր էր ճանաչել հունիսի 9-ին Սյունիքի մարզի Գորայք խոշորացված համայնքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների արդյունքները:

«Հունիսի 9-ին Գորայք համայնքի ՏԻՄ ընտրություններում առկա էր խախտում և պայմանավորված էր այն հանգամանքով, որ համայնքի ղեկավարի ծրարների տուփում եղել է  59 կնքված ծրար, որը օրենքով համարվում է ավելորդ գրառում, քանի որ այդ ծրարները այլևս չեն կնքվում: Այստեղ կարևոր էր այն հանգամանքը նաև, որ ընտրված անձը և հայցվորի ձայների տարբերությունը ընդամենը 15 էր: Այսինքն` այս 59 ծրարները ակնհայտորեն բերում էր նրան, որ կասկածի տակ էր դնում դրանում ընտրողի ազատ կամքի արտահայտումը»,- ասաց Մկրտչյանը:

Պաշտպանը նշեց, որ այդ ծրարները պետք է անհապաղ մարվեին, սակայն չգիտես ինչու հանձնաժողովի նախագահը միանձնյա որոշում է, որ այդ ծրարները պետք է ոչ թե մարվեն, այլ հաշվարկվեն:

«Հետագայում մեզ համար նաև կասկածելի եղավ նաև այն փաստը, որ տարածքային  ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը առանձին հաշվարկ է կատարել այդ կնքված ծրարներում գտնվող քվեաթերթիկները, թե այդ քվեաթերթիկներում ում օգտին են քվեարկել»,- ասաց Մկրտչյանը՝ նշելով, որ այդ հաշվարկը իրենց համար շատ կասկածելի էր և հնարավոր էր, որ այդ կնքված քվեաթերթիկներով փորձ էր կատարվել վերահսկողություն իրականացնել ընտրողների քվեների նկատմամբ:

Փաստաբանը նշեց, որ այդ բոլոր փաստերը հայցի տեսքով ներկայացրել էին Վարչական դատարան:

«Այդ խախտումը առկա էր և ապացուցված էր, քանի որ տարածքային հանձնաժողովը նույնպես ընդունել էր այդ մասին իր դիրքորոշումը և նույնիսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին միջնորդել էր այդ ծրարները կնքած հանձնաժողովի անդամներին և նախագահին զրկել հետագայում հանձնաժողովներում ընդգրկվելու հնարավորությունից»,- ընդգծեց Մկրտչյանը:

Պաշտպանը կարծում է, որ դատարանը անաչառ քննություն է իրականացրել և որոշում է կայացրել անվավեր ճանաչել տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումները և Սյունիքի մարզի Գորայք համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները: 
Անվավեր ճանաչված ընտրություններում համայնքի ղեկավար էր ընտրվել անկուսակցական Աշոտ Աղաջանյանը, նա  հավաքել էր 531 քվե։ Երկրորդ տեղում էր Արտյոմ Գրիգորյանը, ով որոշել էր արդյունքները վիճարկել դատարանում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am