Սպորտ

«Բանանց»-ի բժիշկը փրկել է հյուրանոցի աշխատակցի կյանքը Թուրքիայում

1 րոպեի ընթերցում

«Բանանց»-ի բժիշկը փրկել է հյուրանոցի աշխատակցի կյանքը Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բանանց» ֆուտբոլային ակումբի բժիշկը մարդկային կյանք է փրկել Թուրքիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Բանանց»-ի մամուլի ծառայությունը: «Բանանց» ֆուտբոլային ակումբը ուսումնամարզական հավաք է անցկացնում Կարթեփե քաղաքում: Թիմը հանգրվանել է ծովի մակարդակից մոտ 1500 մետր բարձրության վրա՝ լեռան գագաթին գտնվող «Green Park Resort» հյուրանոցում:

Հյուրանոցի աշխատակիցներից մեկն անհաջող սայթաքման արդյունքում ստացել էր գանգուղեղային բաց վնասվածք, ձեռքի և դաստակի շրջանում բազմաթիվ կտրվածքներ և կորցրել էր գիտակցությունը:

«Բանանց» ՖԱ-ի գլխավոր բժիշկ Արսեն Համբարյանը առանց ժամանակ կորցնելու տուժածին ցույց տվեց առաջին բուժօգնություն, դադարեցրեց արյունահոսությունը, բերեց գիտակցության, ինչից հետո միայն հյուրանոցի աշխատակիցը տեղափոխվեց մոտակա քաղաքի հիվանդանոց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում