Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

Մինսկում մեկնարկում են Եվրոպական երկրորդ խաղերը

Մինսկում մեկնարկում են Եվրոպական երկրորդ խաղերը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկում են երկրորդ Եվրոպական խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացման հանդիսավոր արարողությունը կկայանա «Դինամո» մարզադաշտում, որին կմասնակցեն մոտ 6000 մարզիկներ 50 երկրներից: Մասնակիցները կխաղարկեն 199 մեդալների հավաքածու 15 մարզաձևերում, որոնցից 7-ը Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող են:

Եվրոպական խաղերն անցկացվում են 4 տարին մեկ անգամ և կազմակերպվում են Եվրոպական օլիմպիական կոմիտեի կողմից:

Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին ներկայացված է 37 մարզիկով` Գեւորգ Ղարիբյան (60 կգ, ըմբշամարտ), Կարեն Ասլանյան (67 կգ, ըմբշամարտ), Վահե Պողոսյան (77 կգ, ըմբշամարտ), Արթուր Շահինյան (87 կգ, ըմբշամարտ), Արթուր Ալեքսանյան (97 կգ, ըմբշամարտ), Գարիկ Բարսեղյան (57 կգ, ըմբշամարտ), Վալոդյա Ֆրանգուլյան (65 կգ, ըմբշամարտ), Սարգիս Հովսեփյան (97 կգ, ըմբշամարտ), Անդրանիկ Գալստյան (125 կգ, ըմբշամարտ), Արթուր Դավթյան (մարմնամարզություն), Վահագն Դավթյան (մարմնամարզություն), Արթուր Թովմասյան (մարմնամարզություն), Արթուր Հովհաննիսյան (49 կգ, բռնցքամարտ), Բարեղամ Հարությունյան (52 կգ, բռնցքամարտ), Ժիրայր Սարգսյան (56 կգ, բռնցքամարտ), Կարեն Տոնականյան (60 կգ, բռնցքամարտ), Հովհաննես Բաչկով (64 կգ, բռնցքամարտ), Գուրգեն Մադոյան (69 կգ, բռնցքամարտ), Արման Դարչինյան (75 կգ, բռնցքամարտ), Գոռ Ներսիսյան (81 կգ, բռնցքամարտ), Հենրիկ Սարգսյան (91 կգ, բռնցքամարտ), Գուրգեն Հովհաննիսյան (+91 կգ, բռնցքամարտ), Անուշ Գրիգորյան (51 կգ, բռնցքամարտ), Հրաչիկ Բաբայան (հրաձգություն), Ալլա Պողոսյան (հրաձգություն), Դավիթ Մարաբյան (թիավարություն), Արա Վիրաբյան (թիավարություն), Վլադիմիր Ալավերդյան (թիավարություն), Ֆերդինանդ Կարապետյան (77 կգ, ձյուդո), Էդգար Ստեփանյան (հեծանվասպորտ), Լիլիթ Պողոսյան (բադմինթոն), Տիգրան Կիրակոսյան (52 կգ, սամբո), Մաքսիմ Մանուկյան (57 կգ, սամբո), Արսեն Ղազարյան (74 կգ, սամբո), Դավիթ Գրիգորյան (82 կգ, սամբո), Գրիգոր Սահակյան (90 կգ, սամբո),Ասյա Լալազարյան (48 կգ, սամբո):




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ