Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լեհ նկարիչները բացահայտում են Հայաստանը. Տեղեր գյուղում անցկացվում է արվեստի միջազգային փառատոն

  Լեհ նկարիչները բացահայտում են Հայաստանը. Տեղեր գյուղում անցկացվում է 
արվեստի միջազգային փառատոն

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասից ավելի հայ և լեհ նկարիչները մեկ տեղում են, նրանց համախմբում է Արվեստի միջազգային փառատոնը, որն անցկացվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում: Փառատոնը մեկնարկել է հունիսի 19-ին և տևելու է մինչև հուլիսի 1-ը: Միջոցառման նախաձեռնողը Լեհաստանի նախագահի մրցանակակիր, Գդանսկի հայ համայնքի նախագահ, նկարիչ Գագիկ Պարսամյանն է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գագիկ Պարսամյանը նշեց, որ փառատոնի օրերին նկարիչները շրջագայելու են Հայաստանով մեկ և ստեղծագործելու են:

«Մեկ օր ենք շրջագայել, սակայն լեհ նկարիչներն արդեն ոգևորված են: Նրանք հիացած են հայկական հնագույն կոթողներով, շինություններով, բնությամբ, լեռներով: Պատահական չէ, որ նկարիչներից մեկն արդեն սկսել է նկարել եկեղեցիներից մեկը, մյուսն էլ բնապատկեր՝ ոգեշնչված հայկական բնությամբ»,-ասաց Գագիկ Պարսամյանը:

Կարևորելով նման միջոցառումների անցկացումը ՝ Գագիկ Պարսամյանը նշեց, որ դրանք հնարավորություն են տալիս լեհ արվեստագետներին Հայաստանին ավելի մոտիկից ծանոթանալ, առարկայական տեսնել այն ամենն ինչ մասին հայերը պատմում են, ներկայացնում:

«Պատմությանն ու արժեքավոր ժառանգությանն էլ գումարվում է հարուստ բնությունն ու լեռնաշխարհը, հայկական խոհանոցն ու հյուրասիրությունը, և, իհարկե, մեր ժողովրդի ջերմ ընդունելությունը: Արդյունքում, նրանք դեռ մի քանի օր է Հայաստանում են, սակայն արդեն տպավորված են: Գիտեք, միշտ կա տեղեկացվածության պակասի խնդիրը, պարբերաբար պետք է խոսել, որպեսզի շատերն իմանան մեր հարստության, մեր պատմության մասին: Ահա այս միջոցառումները ճանաչողական բնույթ են կրում, և լրացնում են տեղեկացվածության բացը»,- ասաց Գագիկ Պարսամյանը:

Փառատոնն անցկացվում է Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակի միջոցառումների շրջանակում:  Միջոցառումները շարունակվելու են առաջիկայում ևս, մասնավորապես, սեպտեմբերին Լեհաստանում բացվելու է Գագիկ Պարսամյանի ստեղծագործությունների «Հայաստան իմ սեր» խորագրով ցուցահանդեսը: Նախատեսված է նաև «Հայերը Լեհաստանում» գրքի շնորհանդեսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am