Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արգենտինան չհաղթեց Պարագվային և կարող է դուրս չգալ խմբից. Copa America

Արգենտինան չհաղթեց Պարագվային և կարող է դուրս չգալ խմբից. Copa America

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Copa America-ի խաղարկության B խմբում կայացան երկու հանդիպումներ` Արգենտինա-Պարագվայ, Կոլումբիա-Կատար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արգենտինայի ընտրանին ոչ-ոքի ավարտեց պայքարը Պարագվայի հետ խաղը: Իսկ Կոլումբիան նվազագույն հաշվով հաղթեց Կատարին: Այժմ B խմբում առաջատարը Կոլումբիան է 6 միավորով: Երկրորդը 2 միավորով Պարագվայն է, իսկ Կատարը և Արգենտինան ունեն միայն 1-ական միավոր:  Վերջին տուրում Արգենտինան կխաղա Կատարի հետ, իսկ Պարագվայը` Կոլումբիայի հետ: Այդ խաղերը կկայանան հունիսի 23-ին:

Copa America-ն առաջին անգամ անցկացվել է 1910 թվականին: Ամերիկայի գավաթի առաջնությունը ներկայում անց կացվող ֆուտբոլային միջազգային առաջնություններից ամենահինն է: Առաջնությանը մասնակցում են ԿՈՆՄԵԲՈԼ-ի 10 երկիր։ Արգենտինա, Բոլիվիա, Բրազիլիա, Վենեսուելա, Կոլումբիա, Պարագվայ, Պերուի ֆուտբոլի ազգային հավաքական, Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքական, Չիլի, Էկվադոր: 1993 թվականից առաջնությանը մասնակցում են նաև 2 հրավիրված հավաքականներ, որոնք, որպես կանոն, ԿՈՆԿԱԿԱՖ-ի տարածաշրջանից են, այդպես Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքականը դարձել է առաջնության մշտական մասնակից։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am