Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նորքի տուն-ինտերնատում կոսմետիկ վերանորոգում է իրականացվում. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձնարարականներ է տվել

Նորքի տուն-ինտերնատում կոսմետիկ վերանորոգում է իրականացվում. Աշխատանքի և 
սոցիալական հարցերի նախարարությունը հանձնարարականներ է տվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներն այցելել են Երևանի Նորքի տուն-ինտերնատ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Ռուզաննա Սահակյանի հրապարակած լուսանկարների հետքերով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը նշեց, որ իրենք չգիտեն, թե լուսանկարները երբ են արվել և ում կողմից:

«Այդ հրապարակումը տեսնելուն պես, որտեղ պայմաններն ուղղակի սահմռկեցուցիչ էին (ոչ մաքուր հատակ, կիսափլված պատեր, անմխիթար պայմաններ-խմբ. աշխատակազմի ղեկավարը, մի քանի գործընկեր և ես գնացել էինք տուն-ինտերնատ, որպեսզի տեղում ինքներս հասկանանք բոլոր խնդիրներն ու հասկանանք մեր հետագա քայլերը: Մեր այցի մասին չէինք տեղեկացրել ոչ ոքի: Այնտեղ մաքուր էր ամեն ինչ, խնդիր չկար, սակայն հստակ կարող եմ ասել, որ այդ մասնաշենքում կապիտալ վերանորոգման կարիք, միանշանակ, կար: Նկարներն արված էին այն բաժանմունքից, որտեղ անկողնային հիվանդ տարեցներ են պառկած: Ես եղել եմ այդ հատվածում նույնպես և կարող եմ ասել, որ այնտեղ այդ վիճակը չէր, ինչ նկարներում է»,- նշեց Գասպարյանը և հավելեց, որ 1991 թվականից ի վեր այնտեղ վերանորոգման որևէ աշխատանք չի կատարվել:

Նրա խոսքով՝   կողքի մասնաշենքի 3-րդ և 4-րդ հարկերը համեմատաբար բարվոք վիճակում են գտնվում: 

Գասպարյանն ընդգծեց, որ արդեն իսկ հանձնարարականներ են տրվել, որպեսզի նախարարության բյուջեի հնարավորությունների շրջանակում հարցերը լուծվեն: Հունիսի 19-ի առավոտվանից այդ հարցի շուրջ գործողություններ են իրականացվում:

Նախարարի առաջին տեղակալը նկատեց, որ նմանատիպ իրավիճակ է նաև մի շարք այլ տուն-ինտերնատներում, և դրա լուծումը տեսնում է ապաինստիտուցիոնալացման քաղաքականություն վարելու մեջ:

Նրա պնդմամբ՝ այդ քաղաքականության մի մասը կազմում է այն, որ պետք է բարելավել այն պայմանները, որտեղ ապրում են տարեցները և մեծ շենքերը դարձվեն համայնքային տներ:

«Այսօր առավոտվանից իմ հանձնարարությամբ սկսվել են որոշակի ոչ կապիտալ՝ կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ, որպեսզի տարածքը բերվի համեմատաբար նորմալ վիճակի: Այդ փոքրիկ վերանորոգմամբ, իհարկե, չենք սահմանափակվի, և մենք պլանավորում ենք ավելի մեծ աշխատանքներ իրականացնել: Հույս ունեմ, որ աշնանը փոքր տներ կունենանք, որպեսզի մեծ հաստատությունները փոքրացվեն և լինեն փոքր համայնքային տներ՝ մոտ 8-12 հոգու համար»,- նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալը:  

Գասպարյանը նաև շեշտեց և կարևորեց այն հանգամանքը, որ անգամ բարի նպատակներով նմանատիպ նկարներ հրապարակելու դեպքում չպետք է երևան այդ մարդկանց դեմքերը, քանի որ նրանք այնտեղ գտնվում են անօգնական վիճակում կամ չեն տվել լուսանկարվելու իրենց համաձայնությունը:

Հունիսի 17-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Ռուզաննա Սահակյանը Նորքի տուն-ինտերնատից լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում են տարբեր տարեցների սենյակների անմխիթար վիճակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am