Քաղաքականություն

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց մի շարք օրենքների նախագծեր

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց մի շարք օրենքների նախագծեր

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության և խմբակցությունների, պատգամավորների կողմից ներկայացված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծերն ընդունվեցին ԱԺ հունիսի 19-ի հերթական նիստում:

Կառավարության կողմից ներկայացված «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 113 պատգամավոր, դեմ՝ 1 պատգամավոր: Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասինօրենքի նախագիծը ստացավ 114 կողմ ձայն:

Կառավարության կողմից ներկայացված «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծերին կողմ քվեարկեց 115 պատգամավոր: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ստացավ 114 կողմ ձայն, ձեռնպահ էր 1 պատգամավոր: Մի շարք վարչական իրավախախտումների եւ պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասիննախագծին կողմ քվեարկեց 114 պատգամավոր:

ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասինօրենքի նախագիծը ստացավ 116 կողմ ձայն:

Իսկ ԼՀԿ-ի կողմից ներկայացված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասիննախագծին կողմ քվեարկեց 116 պատգամավոր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում