Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԺ-ն քննարկում է ուռուցքաբանության և Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնները մասնավորեցման ցանկից հանելու հարցը

 ԱԺ-ն քննարկում է ուռուցքաբանության և Ճառագայթային բժշկության և այրվածքների 
գիտական կենտրոնները մասնավորեցման ցանկից հանելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է հարցը, որով առաջարկվում է, որ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը և Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը շարունակեն գործել պետական ՓԲԸ-ի կարգավիճակով՝ հանվելով մասնավորեցման ցանկից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Նախագծի կարգավորման առարկան պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրում ընդգրկված առողջապահության բնագավառում գործունեություն ծավալող երկու կազմակերպությունների՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի մասնավորեցման ցանկից հանելն է: Նշված ընկերությունները հետագայում որպես պետական ընկերություն գործելու անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով»,-ասաց Թորոսյանը:

Խոսելով այդ հանգամանքների մասին՝ նախարարը նշեց, որ ուռուցքաբանության ազգային կենտրոնն իրականացնում է չարորակ և բարորակ նորագոյացությունների հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում, ուռուցքային հիվանդների դիսպանսեր հսկողություն, ինչպես նաև հանրապետության ողջ տարածքից ուռուցքաբանական հիվանդների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության հավաքագրում: Նրա խոսքով՝ ներկայում կենտրոնը հանրապետությունում գործող օնկոլոգիական բուժօգնության և հսկողության ծառայություններ մատուցող ամենախոշոր և բազմապրոֆիլ բժշկական կենտրոնն է: Իսկ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն ՓԲԸ-ն իրականացնում է հանրապետական նշանակության գործառույթներ, մասնավորապես կենտրոնն այրվածքային և ճառագայթային հիվանդություններ ունեցող անձանց բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող միակ մասնագիտական ուղղվածության հիմնարկն է, որտեղ տարեկան բուժվում են 500-600 քաղաքացիներ: 

Հաշվի առնելով այս երկու բժշկական կենտրոնների ռազմավարական նշանակությունը, պրոֆիլը և գրեթե միակ ոլորտային կենտրոններ լինելը՝ Թորոսյանն առաջարկեց, որ դրանք դուրս գան մասնավորեցման ցանկից:

Առաջինից երկրորդ ընթերցմանը նախագծի վերաբերյալ չեն եղել առաջարկներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am