Անոնս

Հունիսի 17-ին սպասվող իրադարձությունները

2 րոպեի ընթերցում

Հունիսի 17-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հունիսի 17-ին, Ազգային ժողովում կկայանա արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը:

Եվս մեկ հանդիպում՝ Ազգային ժողովում: ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները հանդես կգան մամուլի ասուլիսով: Նրանք մանրամասներ կներկայացնեն մայիսի 31-ից հունիսի 3-ը Բրատիսլավայում տեղի ունեցած ՆԱՏՕ ԽՎ-ի գարնանային նստաշրջանի վերաբերյալ:

Լրագրողների հետ կհանդիպի Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Նա կներկայացնի դատական գործընթացին առնչվող հարցեր:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից կմարվի և շրջանառության մեջ կդրվի մեկ նամականիշով երկկողմանի փոստային բացիկ՝ նվիրված «Եվրոպայի խորհուրդ» թեմային:

Հունիսի 17-ն Անապատացման դեմ պայքարի միջազգային օրն է: Այսօր հրավիրված ասուլիսում Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանը, Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Խոյեցյանը կանդրադառնան ոլորտի խնդիրներին և իրականացվող ծրագրերին:

Փողոցային առևտրի խնդիրները ոլորտի մասնագետների քննարկման առանցքում են: Հրավիրված մամուլի ասուլիսում «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը և սննդաբան Գայանե Շահխաթունին իրենց դիտարկումները կներկայացնեն փողոցային առևտրի խնդիրների ու դրանցից բխող հետևանքների մասին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցելarmenpress.amկայքէջում: Հետևեք մեզ նաևթվիթերումևֆեյսբուքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում