Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանի գերագույն ղեկավարը հրաժարվել Է պատասխանել Թրամփի ուղերձին

Իրանի գերագույն ղեկավարը հրաժարվել Է պատասխանել Թրամփի ուղերձին


ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին չի պատասխանել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձին, որը նրան Է փոխանցել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Խամենեիի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, Իրանի առաջնորդի եւ Ճապոնիայի վարչապետի հանդիպման սկզբում Աբեն հայտնել Է. «Ես ցանկանում եմ Ձերդ գերազանցությանը փոխանցել ԱՄՆ-ի նախագահի ուղերձը»:
«Ես ԱՄՆ-ի նախագահի՝ ձեր կողմից փոխանցված ուղերձին պատասխան չունեմ եւ չեմ ունենա: Ես Թրամփին համարում եմ այն մարդը, որն արժանի չԷ որեւիցե ուղերձի (պատասխանի)»,-ասել Է Խամենեին:
Այն բանի մանրամասնությունները, թե Աբեն Իրանի ղեկավարությանն ինչ Է փոխանցել ԱՄՆ-ի նախագահից, չեն ներկայացվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am