Անոնս

Հունիսի 11-ին սպասվող իրադարձությունները

2 րոպեի ընթերցում

Հունիսի 11-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հունիսի 11-ին, Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները կանցկացնեն համատեղ նիստ: Օրակարգում Հայաստանի 2018թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն է:

Առողջապահական թեման ոչ ֆինանսական տեսանկյունից կշարունակեն ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր լյարդաբան Հասմիկ Ղազինյանը, Երևանի բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Արեգնազ Մխիթարյանը: Նրանք կանդրադառնան Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման հիվանդությունների դեմ պայքարի միջազգային օրվան:

Ինչպիսի՞ն է Հայաստանում ֆինանսական կայունությունը, ի՞նչ խնդիրներ կան ոլորտում: Այս և այլ հարցերին անդրադարձ կկատարվի ՀՀ կենտրոնական բանկում հրավիրված ասուլիսում, որտեղ կներկայացվի ֆինանսական կայունության հաշվետվությունը:

Լրագրողների հետ կհանդիպի Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Հունիսի 25-29-ը կանցկացվի «Fashion Forum Yerevan 2019»-ը: Ֆորումին կխոսվի այն ամենի մասին, ինչը վերաբերում է նորաձևությանը: Միջոցառմանն ընդառաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հրավիրված ասուլիսում նախաձեռնողներն ու կազմակերպիչները կներկայացնեն մանրամասներ:

Մարզական անցուդարձից: Այսօր կանցկացվի «Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության ընդհանուր ժողովը: Օրակարգում ֆեդերացիայի նախագահի գործունեության հաշվետվությունն է, նախագահի և նախագահության նոր անդամների ընտրությունը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցելarmenpress.amկայքէջում: Հետևեք մեզ նաևթվիթերումևֆեյսբուքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում