Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանում մշակող արդյունաբերության ոլորտում ստեղծվելու են նոր աշխատատեղեր

Հայաստանում մշակող արդյունաբերության ոլորտում ստեղծվելու են նոր 
աշխատատեղեր

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը տնտեսության արտահանելի ճյուղը զարգացնելու նպատակով նախատեսում է մշակող արդյունաբերության ոլորտում նոր աշխատատեղեր ստեղծել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ եվրասիական ինտեգրական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Խաչատրյանը հիշեց, որ վերջերս 51 հազար նոր աշխատատեղի մասին էր հայտարարվել, որոնց մի մասը պարզապես դուրս էր եկել ստվերից: Նա հետաքրքրվեց, թե արդյոք ստվերում կրկին կան աշխատատեղեր և  որտեղ կձևավորվեն նոր իրական աշխատատեղեր:

«Աշխատատեղեր ավելանալու են: Դրանք ավելանալու են մշակող արդյունաբերության մեջ, որովհետև մշակող արդյունաբերությունն է , որ պետք է ապահովի արտահանումը»,-ասաց նախարարն ու նշեց` վերջինս էլ լինելու է տնտեսության շարժիչ ուժը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am