Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 25 մլն եվրո լրացուցիչ աջակցություն

 ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 25 մլն եվրո լրացուցիչ աջակցություն

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը նախորդ տարիների համեմատ ավելացրել է Հայաստանին տրվող աջակցության չափը: Բացի այդ, 2019-ի համար նախատեսել է 25 մլն եվրոյի չափով լրացուցիչ աջակցություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«ԵՄ-ի հետ հարաբերությունների դրական դինամիկայի արտահայտություններից էր այն, որ 2019-ի համար ԵՄ-ի տարեկան գործողությունների ծրագրի ներքո առաջարկությունների ամփոփման ընթացքում են Հայաստանի համար նոր տեխնիկական աջակցության ծրագրերը: 2019-ի համար Եվրամիության կողմից նախատեսված է 40 մլն եվրոյի չափով աջակցություն, որին ավելացվում է լրացուցիչ 25 մլն եվրոյի ֆոնդ: Ընդհանուր 65 մլն եվրոյի չափով աջակցություն ենք ունենալու ԵՄ-ի կողմից, ինչը կտրականապես աճել է  2018-ի և առավել ևս 2017-ի համեմատ»,-ներկայացրեց Մնացականյանը:

Նախարարը նշեց, որ 2018-ին երկկողմ այցերը բավականին դինամիկ են եղել: Հայաստանի միջգերատեսչական պատվիրակությունը նաև առանձին այցեր է նախատեսում դեպի ԵՄ մի շարք անդամ երկրներ` խթանելու համար մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը: Առաջին նման այցը իրականացվել է հունվարին Գերմանիա:  Նախարարը վստահեցրեց, որ գործընթացը շարունակական է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]