Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հուլիս

Մարտունու մարզադպրոցի բռնցքամարտիկ Գուրգեն Կակոյանը հաղթող է ճանաչվել Վրաստանում կայացած միջազգային մրցաշարում


ԳԱՎԱՌ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍՄարտունու մարզադպրոցի սան Գուրգեն Կակոյանը հաղթանակով է վերադարձել Վրաստանի Քութաիսի քաղաքում անցկացված  բռնցքամարտի երիտասարդների միջազգային կարգի առաջնությունից, որին մասնակցել են  հավաքական թիմեր Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Ռուսաստանից եւ Ադրբեջանից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գեւորգ Սարգսյանը,  Հայաստանի  հավաքականի կազմում մրցավայր էին մեկնել  նաեւ Գեղարքունիքի մարզը ներկայացնող Մարտունու մարզադպրոցի սան գեղհովիտցի Գուրգեն Կակոյանը եւ Սեւան քաղաքից Վրեժ Նավասարդյանը: Գուրգեն Կակոյանը առաջին մենամարտն անցկացրեց Ադրբեջանը ներկայացնող մարզիկի հետ եւ մրցավարների միաձայն որոշմամբ ճանաչվեց հաղթող: Մեր բռնցքամարտիկը նաեւ Վրաստանը ներկայացնող երկու մարզիկի հաղթելով՝ գրավեց առաջին տեղը:

«Գեղարքունիքի մարզի պատիվը միջազգային ստուգատեսում բարձր է պահել նաեւ մեկ այլ մարզիկ՝ Մարտունու մարզադպրոցի սան Նարեկ Զախարյանը: Ռումինիայի Գալաց քաղաքում մայիսի 22-ից հունիսի 2-ը կայացավ  ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի 2019 թվականի Եվրոպայի առաջնություն,որին Գեղարքունիքի մարզից մասնակցեց Մարտունու մարզադպրոցի սան գեղհովիտցի Նարեկ Զախարյանը: Մեր մարզիկը առաջին մենամարտում 1-ին ռաունդում հաղթեց Ալբանիայի ներկայացնող բռնցքամարտիկին եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Հաջորդ մենամարտում Նարեկն ընդամենը մեկ  միավորի տարբերությամբ զիջեց Իռլանդիան ներկայացնող մարզիկին ու մրցաշարում գրավեց 5-րդ տեղը, որը ցածր արդյունք չենք համարում»-նշեց Գեւորգ Սարգսյանը:

Խոսրով Խլղաթյան




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ