Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի թեկնածուների թիվը հասել Է 12-ի

Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի թեկնածուների թիվը հասել Է 12-ի

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի պատգամավոր Մարկ Հարփերը, որն ավելի վաղ զբաղեցնում Էր Միացյալ Թագավորության ֆինանսների փոխնախարարի պաշտոնը, միացել Է Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցության առաջնորդի եւ երկրի վարչապետի պաշտոնի համար պայքարին: Հարփերը դարձել Է արդեն 12-րդ պահպանողականը, որը հայտարարել Է իր վարչապետական հավակնությունների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

The Daily Telegraph թերթի կայքում հրապարակված մեկնաբանության մեջ Հարփերը հայտարարել Է, որ պատրաստ Է «թարմ գաղափարներ» առաջարկել կուսակցությանը եւ չի բացառում անհրաժեշտության դեպքում ԵՄ-ից Brexit-ի նոր հետաձգում խնդրելու հնարավորությունը: Թորիների առաջնորդի պաշտոնի մի ամբողջ շարք այլ հավակնորդների համար այդ դիրքորոշումն անընդունելի Է:

«Ես հաճույքով պատրաստ եմ ընդունել, որ հետնապահ եմ այս մրցավազքում: Դրա բազմաթիվ այլ մասնակիցներ նախարարների կաբինետի գործող անդամներ են»,-նշել Է Հարփերը, որը 2015-2016 թվականներին զբաղեցրել Է գլխավոր կուսակցական կազմակերպչի պաշտոնը Պահպանողական կուսակցությունում:

Ավելի վաղ Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնի համար պայքարին մասնակցելու մտադրության մասին հայտարարել են տասը թորի քաղաքական գործիչներ: Նրանց թվում են՝ ֆավորիտ համարվող Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը, գործող ԱԳ նախարար Ջերեմի Հանթը, Brexit-ի գծով խորհրդարանական փոխնախարար Ջեյմս Քլեւեռլին միջազգային զարգացման հարցերի նախարար Ռորի Սթյուարթը, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Մեթ Հենքոքը, աշխատանքի եւ թոշակների գործերի նախկին նախարար Էսթեր Մաքվին, Brexit-ի հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը, Համայնքների պալատի նախկին ղեկավար (խորհրդարանի ստորին պալատում բրիտանական կառավարության դե ֆակտո ներկայացուցիչ) Անդրեա Լիդսոմը, շրջակա միջավայրի, պարենամթերքի եւ գյուղատնտեսության զարգացման նախարար Մայքլ Գոուվը, թագավորության ՆԳ նախարարության ղեկավար Սաջիդ Ջավիդը եւ տարածաշրջանների եւ տեղական ինքնակառավարման գործերի փոխնախարար Քիտ Մալթհաուսը: Կուսակցության եւս մի քանի նշանավոր ներկայացուցիչներ դիտարկում են իրենց թեկնածուներն առաջադրելու հնարավորությունը:

Մայիսի 24-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ եւ պահպանողականների առաջնորդ Թերեզա Մեյը հայտարարել Է, որ հունիսի 7-ին պաշտոնաթող կլինի ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալն իրագործելու անհնարինության պատճառով: Նա կառավարության ղեկավարի պաշտոնում կմնա այնքան ժամանակ, քանի դեռ կուսակցությունը չի ընտրել նոր առաջնորդին: Այդ գործընթացը պետք Է սկսվի հուլիսի 10-ին եւ ավարտվի հուլիսի երկրորդ կեսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am