Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Հուլիս

«Արսենալ»-ն արդեն Բաքվում է

«Արսենալ»-ն արդեն Բաքվում է

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Ասրենալ»-ն արդեն ժամանել է Բաքու, որտեղ կկայանա Եվրոպայի լիգայի եզրափակիչը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: «Արսենալ»-ը մրցավայր է մեկնել 24 ֆուտբոիստով՝ Բերնդ Լենո, Պետր Չեխ, Ստեֆան Լիխտշտայներ, Էյնսլի Մեյթլանդ-Նայլս, Սոկրատիս, Նաչո Մոնրեալ, Մոհամեդ Էլնենի, Շկոդրան Մուստաֆի, Մատեո Գենդուզի, Ալեքս Իվոբի, Կարլ Ջենկինսոն, Սեադ Կոլաշինաց, Լուկաս Տորեյրա, Ջո Վիլոք, Գրանիտ Ջակա, Դանի Ուելբեք, Բուկայո Սակա, Խավյեր Ամաեչի, Դեյան Իլիեւ, Լորան Կոսելնի, Մեսութ Օզիլ, Էդի Նկետիա, Ալեքսանդր Լյակազեթ, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ։

Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում, մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն: «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հանդիպմանը: «Արսենալ»-ի երկրպագուները Change.org կայքում ստորագրահավաք են կազմակերպել, որով պահանջում են բոյկոտել եզրափակիչ: Ինչպես նաև երկրպագուները սկսել են սոցցանցերում օգտագործել #BoycotBaku հաշթագը: Ավելի վաղ անգլիական երկու ակումբների՝ «Արսենալ»-ի և «Չելսի»-ի երկրպագուները հետ էին վերադարձել մարզադաշտի 10 տոկոսը կազմող տոմսերը՝ մոտ 5800 տոմս:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ