Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ազգային պատկերասրահում բացվել է լեհական Ասիմետրիա պատկերասրահի «Այրված արխիվներ» ցուցադրությունը

Ազգային պատկերասրահում բացվել է լեհական Ասիմետրիա պատկերասրահի «Այրված 
արխիվներ» ցուցադրությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Արմենիա Արթ Ֆեյր»-ի նոր ծրագրի՝ «Արթ Ուիքի» (Արվեստի շաբաթ) բացումը՝ լեհական Ասիմետրիա պատկերասրահի «Այրված արխիվներ» ցուցադրությունով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրության ժամանակ հիմնական շեշտը դրվում է Սերգեյ Փարաջանովի լուսանկարչական գործունեությանը:

ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը նշեց, որ այս ցուցահանդեսը բարձրացնում է արխիվների և պատմամշակութային արժեք ներկայացնող գործերի ստեղծման ու ոչնչացման հարցը:

«Այս ցուցադրության մեջ հետաքրքիր կերպով մեկտեղվում են արարման և ավերման խորհուրդները: Ցուցադրությունը բաժանված է 3 կատեգորիաների՝ ոչնչացում (այրում), արխիվացում (պահպանում) և ստեղծագործում»,- նշեց Գալստյանը:

Երևանի Գյոթե Կենտրոնի ղեկավար, Մշակույթի փորձագետ Նաթիա Միքելաձե-Բախսոլիանին ասաց, որ 2018 թվականին իրենք «Արթ ֆեյր»-ի շրջանակներում հրավիրել են հետաքրքիր արվեստագետների և կազմակերպել են հանդիպումներ նրանց հետ:

«Այդ գեղեցիկ ավանդույթը շարունակելու ենք նաև այս տարի: Գյոթե կենտրոնը ներկայացնելու է «Die Grenze» (Սահմանը) ցուցադրությունը, որի ժամանակ անդրադարձ կլինի Եվրոպայի և Ասիայի աշխարհագրական և մշակութային սահմաններին»,- Երևանի Գյոթե Կենտրոնի ղեկավարը:

Արվեստի շաբաթվա ընթացքում ներկայացվելու է «Արվեստ և տեխնոլոգիա» ծրագիրը, որը կենտրոնանալու է արվեստի և մշակույթի ոլորտներում նոր տեխնոլոգիաների ազդեցության վրա:

Արվեստի շաբաթը հանրության համար բաց կլինի մայիսի 26-ից հունիսի 2-ը, երեքշաբթի-ուրբաթ, ժամը՝ 11:00-17:00, Ազգային պատկերասրահում: 2019 թվականին «Արմենիա Արթ Ֆեյր»-ի և «Արվեստի շաբաթ» մշակութային ծրագրի գլխավոր հովանավորն է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն: Մայիսի 31-ին, Երևան Էքսպո կենտրոնում տեղի կունենա երկրորդ ամենամյա «Արմենիա Արթ ֆեյր»-ի հանդիսավոր բացումը: Հունիսի 1-2-ը ցուցահանդեսը բաց կլինի նաև քաղաքացիների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am