Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը մասնակցել է Կալիֆորնիայի առևտրի միջազգային ֆորումին

Գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը մասնակցել է Կալիֆորնիայի առևտրի 
միջազգային ֆորումին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում մայիսի 22-23-ին ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը Կալիֆորնիայի մայրաքաղաք Սակրամենտոյում մասնակցեց Կալիֆորնիայի առևտրի պալատի կազմակերպած միջազգային ֆորումին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Միջոցառմանը մասնակցում էին նահանգային առաջնորդները, ԱՄՆ առևտրի դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներ, հանրային և մասնավոր խոշորագույն ընկերությունների ղեկավարներ և բազմաթիվ երկրների գլխավոր հյուպատոսներ: Դեսպան Բայբուրդյանը մասնակցեց նաև 94-րդ անգամ անցկացվող Կալիֆորնիայի առևտրի պալատի ավանդական նախաճաշին, որը Կալիֆորնիայի քաղաքական ու տնտեսական առաջնորդների համար կարևորագույն հարթակ է հանդիսանում նահանգի տնտեսությանը, կառավարման համակարգին և գործարար դաշտին առնչվող խնդիրները քննարկելու համար:

 Միջոցառումների ընթացքում գլխավոր հյուպատոս Բայբուրդյանը Կալիֆորնիայի նահանգապետ Գավին Նյուսոմի (Gavin Newsom) հետ զրույցում երախտագիտություն հայտնեց Գլենդեյլում Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման նպատակին նահանգային բյուջեից 5 մլն. դոլար հատկացնելու որոշման համար: Նրանք անդրադարձել են նաև Հայաստանի և Կալիֆորնիայի գործակցությունը խորացնելու խնդիրներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am