Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Չարենցի 4 հասցեում կփակցվի ֆիզիկոս Պետրոս Բեզիրգանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը

Չարենցի 4 հասցեում կփակցվի ֆիզիկոս Պետրոս Բեզիրգանյանի հիշատակը 
հավերժացնող հուշատախտակը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի առաջարկով՝ ֆիզիկոս, դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Բեզիրգանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը կփակցվի Չարենցի փողոց հ. 4 հասցեում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանին արտահերթ նիստում միաձայն կողմ քվեարկեց առաջարկին:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը նշեց, որ Պետրոս Բեզիրգանյանը շուրջ 300 գիտական աշխատանքների, 30-ից ավելի գյուտերի, 2 մենագրության, ինչպես նաև մի շարք դասագրքերի և ուսումնական ձեռնարկների հեղինակ է:

 Պետրոս Բեզիրգանյանի ղեկավարությամբ Երևանի պետական համալսարանի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնում ստեղծվել է բյուրեղների կառուցվածքային անկատարելիությունների ռենտգենադիֆրակցիոն տոպոգրաֆիկ պատկերները տեսանելի դարձնող ռենտգենահեռուստատեսային եզակի համակարգ, որի համար հեղինակը ստացել է Հայկական ՍՍՀ պետական մրցանակ:

Պետրոս Բեզիրգանյանին գիտամանկավարժական գործունեության համար շնորհվել է Հայկական ՍՍՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am