Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արսեն Թորոսյանը Ժնևում մասնակցում է Առողջապահության համաշխարհային 72-րդ վեհաժողովին

Արսեն Թորոսյանը Ժնևում մասնակցում է Առողջապահության համաշխարհային 72-րդ 
վեհաժողովին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևում Մայիսի 19-22-ն անցկացվում է Առողջապահության համաշխարհային 72-րդ վեհաժողովը, որին մասնակցում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, միջոցառմանը հրավիրված են մասնակցելու ԱՀԿ անդամ-պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, դեսպաններ, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Վեհաժողովի գլխավոր քննարկումը կրում է «Համապարփակ առողջապահական ծածկույթ. ոչ ոք չպետք է անտեսվի» խորագիրը։

Միջոցառումը մեծ հարթակ է երկրների համար վերոնշյալ հարցերի և իրենց երկրներին հետաքրքրող այլ ուղղություններով խնդիրներ, առաջարկներ ներկայացնելու համար: Միաժամանակ, այն բացառիկ հնարավորություն է ստեղծում քաղաքական ներգրավվածության և արդյունքների մասին միմյանց հաշվետու լինելու համար:

Հանդիպման մասնակիցները հնարավորություն ունեն քննարկելու հիվանդությունների դեմ գլոբալ պայքարի առաջընթացն, ինչպես նաև ուրվագծելու հետագա գործողությունները` Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար:

Վեհաժողովի շրջանակներում նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Մոնակոյի առողջապահության նախարար Դիդիե Գամերդինգերին։ Քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ներկայացվել է Հայաստանի ներկայացուցչի թեկնածությունը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար։ Նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am