Նյու Յորքի քաղաքագլուխը միացավ ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական մրցարշավին
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն մայիսի 16-ին հայտարարել Է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի 2020 թվականի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:
«Ես՝ Բիլ դե Բլազիոս, եւս իմ թեկնածությունն եմ առաջադրում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար, որովհետեւ եկել Է աշխատող մարդկանց շահերն առաջին տեղում դնելու ժամանակը»,-հայտարարել Է նա տեսահոլովակում, որը պատրաստվել Է ընտրարշավի մեկնարկի պատվին:
Այս հոլովակում նա օրինակներ Է բերում Նյու Յորքի քաղաքագլխի պաշտոնում իր հաջողություններից, որոնք վերաբերում են քաղաքացիների կյանքի եւ աշխատանքի պայմանների բարելավմանը: Նաեւ դե Բլազիոն քննադատում Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը միգրացիայի եւ շրջակա միջավայրի ոլորտում: «Դոնալդ Թրամփին հարկավոր Է կանգնեցնել»,-կարծում Է Նյու Յորքի քաղաքագլուխը:
Դե Բլազիոն, այսպիսով, դարձել Է Դեմոկրատական կուսակցության՝ թվով 24-րդ անդամը, որը հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարելու մտադրության մասին: Նրանց թվում են՝ սենատորներ Բեռնի Սանդերսը, Էլիզաբեթ Ուորենը, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, Մոնտանայի նահանգապետ Սթիվ Բուլոքը:
Ընտրություններին նաեւ կմասնակցի ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը:
Սահմանադրության համաձայն, նա իրավունք ունի վերընտրվել երկրորդ ժամկետով: 2020 թվականի ընտրություններում նա իր հիմնական մրցակիցներն Է համարել Սանդերսին եւ Բայդենին: Ավելի վաղ Քուինիփիաքի համալսարանի հարցումը ցույց Է տվել, որ Նյու Յորքի բնակիչների 76 տոկոսը դեմ Է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում դե Բլազիոյի առաջադրմանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում